Զարիֆ. ԱՄՆ-ն Եմենում մարդկային աղետի առաջացման գործում Արաբիայի գլխավոր մեղսակիցն է
Մարտ 30, 2018 07:22 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում դատապարտելով Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտությունը, անհավատալի է բնութագրել Եմենում մարդկային ամենամեծ աղետի առաջացման գործին ԱՄՆ-ի մասնակցության ծավալը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Թուիթերում գրել է. «ԱՄՆ-ն սպառազինություն ապահովելով, թիրախների կոորդինանտները փոխանցելով ու Եմենի պատերազմին մասնակից սաուդական ռազմական ինքնաթիռներին վառելիք հասցնելով, Եմենում տիրող աշխարհի մարդկային ամենամեծ աղետում Ալե Սաուդի ոճրագործությունների գլխավոր մեղսակիցն է համարվում»:
«ԱՄՆ-ն ծրագրելով ու առաջնորդելով Եմենի պատերազմը, նպատակ ունի ապահովել իր շահերն ու սրել Միջին Արևելքի տարածաշրջանում տարաձայնությունները»:
Պիտակ