Իրանի դեմ Եվրոպայի շրջափակումները կվնասեն Թեհրանի հետ խորհրդակցությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i87658-Իրանի_դեմ_Եվրոպայի_շրջափակումները_կվնասեն_Թեհրանի_հետ_խորհրդակցությանը
Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիրիային Իրանի ցուցաբերած աջակցության պատրվակով Եվրոպայի կողմից նոր շրջափակումների գործադրումը խաթարելու է Թեհրանի հետ խորհրդակցության առիթը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 06:51 Asia/Tehran
  • Իրանի դեմ Եվրոպայի շրջափակումները  կվնասեն Թեհրանի հետ խորհրդակցությանը

Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիրիային Իրանի ցուցաբերած աջակցության պատրվակով Եվրոպայի կողմից նոր շրջափակումների գործադրումը խաթարելու է Թեհրանի հետ խորհրդակցության առիթը»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր էջում թուիթերյան գրել է. «Իրանը հպարտությամբ հայտարարում է, որ իր դաշնակիցների  հետ միասին ԻԼԻՊ-ին ու ահաբեկչական այլ խմբերին չի թույլատրել իրենց իշխանությունը տարածել Սիրիայում ու տարածաշրջանում և աշխարհը պիտի շնորհակալ լինի դրա համար»:

Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան, Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության մեջ մնալու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խրախուսելու պատճառաբանությամբ, ԵՄ-ին առաջարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, որի համաձայն ԻԻՀ հրթիռային ծրագրում ու Սիրիայում Թեհրանի իրականացրած քայլերում դերակատար անձինք թիրախ են դառնալու:

ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին գոհունակություն պատճառելու համար Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումներ գործադրելու եվրոպական որոշ երկրների քայլը հաշվարկային մեծ սխալ կլինի, որի ուղղակի արդյունքներն ազդելու են ՀԳՀԾ-ի ու դրա գոյությունը շարունակվելու վրա: