Իսլամական հեղափոխության պահակազորը դատապարտել է սիոնիստների ոճրագործությունը
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն ընդգծել է, որ Սիոնիստական կեղծ ու մանկասպան ռեժիմի համար անվտանգություն ստեղծելուն ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ջանքերը դատապարտված են պարտության:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը, դատապարտելով «Վերադարձի իրավունք» երթին մասնակցած պաղեստինցիներին կոտորածի ենթարկելու սիոնիստների քայլը, հայտարարել է. «Պաղեստինցիներին հրի ու սրի քաշելու Սիոնիստական ագրեսսոր ռեժիմի նոր քայլն ապացուցեց, որ սիոնիստները սարսափում են նոր ինթիֆադայի ձևավորումից ու Պաղեստինի իսլամական դիմադրության կարողություններից»:
«Պաղեստինի անպաշտպան ժողովուրդն այսօր դիվանագիտական հայտարարություններից առավել իրենց աջակցող գործնական քայլերի և իրենց տարածքում սիոնիստների զավթողականությանը վերջ դնելու կարիք ունեն»․ նշված է Իրանի իսլամական հեղափոխության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև կարդում ենք. «Իսլամական հեղափոխության պահակազորը որպես Իրանի ժողովրդի հզոր բազուկ չի ձեռնպահ չի մնալու Պաղեստինի մուսուլման ժողովրդին աջակցող ցանկացած ջանքից և հանուն պաղեստինցիների իրավունքների վերականգնման օգտվելու իր բոլոր հնարավորություններից»:
Ուրբաթ օրը Հողի օրվա 42-րդ տարելիցին հազարավոր պաղեստինցիներ, մասնակցելով «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին, շարժվեցին դեպի զավթված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային գոտի, որտեղ իսրայելցի զորայինների կողմից հարձակման ենթարկվեցին: Հարձակման հետևանքով նահատակվեցին առնվազն 17 և վիրավորվեցին ավելի քան 1400 պաղեստինցիներ: