Ապրիլի 9-ին, Իրանում կայանալու է միջուկային նոր ձեռքբերումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i87884-Ապրիլի_9_ին_Իրանում_կայանալու_է_միջուկային_նոր_ձեռքբերումների_շնորհանդեսը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ապրիլի 9-ին, միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ կայանալու է կայուն ռադիոիզոտոպների և ռադիոդեղերի տեխնոլոգիայի շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 08:58 Asia/Tehran
  • Ապրիլի 9-ին, Իրանում կայանալու է միջուկային նոր ձեռքբերումների շնորհանդեսը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ապրիլի 9-ին, միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ կայանալու է կայուն ռադիոիզոտոպների և ռադիոդեղերի տեխնոլոգիայի շնորհանդեսը:

Իրանի միջուկային գիտնականներին մեծարելու նպատակով և միջուկային վառելիքի ցիկլի կատարլագործումը նշելու առիթով ապրիլի 9-ը Իրանում միջուկային տեխնոլոգիայի ազգային օր է հռչակված:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Ռադիոդեղերի ոլորտում ԻԻՀ մեծ առաջընթաց է արձանագրել և Իրանում մեկ միլիոն հիվանդի դեղերն ապահովելուց բացի, դեղ է արտահանում նաև այլ երկրներ»:

Թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Իրանի միջուկային տեխնոլոգիայում ՀԳՀԾ-ին հաջորդող ժամանակներում, Քեմալվանդին ասել է.«Այս ընթացքում միջուկային էներգիայի ոլորտում Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել և լավ հարաբերություն է հաստատել աշխարհի հետ՝ տարբեր երկրների հետ բազում հուշագրեր ու պայմանագրեր ստորագրելով: