Ռոհանի.«Հարևան երկրների ու աշխարհի հետ կառուցողական համագործակցությունը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i87890-Ռոհանի._Հարևան_երկրների_ու_աշխարհի_հետ_կառուցողական_համագործակցությունը_Իրանի_սկզբունքային_քաղաքականություններից_է
Իիանի Իսլամական Հանրապետության նախագահը հարևան երկրների և աշխարհի հետ կառուցողական գործակցությունը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 12:35 Asia/Tehran
  • Ռոհանի.«Հարևան երկրների ու աշխարհի հետ կառուցողական համագործակցությունը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է»

Իիանի Իսլամական Հանրապետության նախագահը հարևան երկրների և աշխարհի հետ կառուցողական գործակցությունը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է համարել:

Երեքշաբթի օրը երկրի մի խումբ նախարարների, նահանգապետների ու գործադիր մարմինների տնօրենների հետ ունեցած նոռուզյան հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հարևան երկրների ու աշխարհի հետ կառուցողական գործակցությունն անշուշտ շահավետ է լինելու Իրանի համար: Այս քաղաքականությանն առավել քան երբևէ կհետևենք  հատկապես Իրանական ապրանքներին աջակցելու տարում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանական Նոր տարին՝ արեգակնային հիջրեթի 1397 թվականը հռչակել է«Իրանական ապրանքներին աջակցելու տարի»:

Նշելով,որ իրանական ապրանքներին աջակցելու տարվա ընթացքում հասարակության մեջ հույսի ու կենսունակության ամրապնդումը և աշխատանքի ու արտադրության համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելը Իրանի բոլոր պատասխանատուների  պարտականությունն է, Ռոհանին հավելել է.«Կառավարությունը մեծ քայլեր է կատարել աշխատատեղերի ստեղծման և աղքատության դեմ մղվող պայքարում, և այդ քայլերն այս տարի ևս արագ տեմպերով   կշարունակվեն»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել,որ արեգակնային հիջրեթի 1397 թվականը կլինի բարիքներիով լեցուն և ժողովրդի համար միասնության, եղբայրության ու անվտանգության առավել ամրապնդման տարի: