Բահրեյնի ԱԳ նախարարի անհիմն հայտարարությունը իրանական «Այանդե» բանկի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i87902-Բահրեյնի_ԱԳ_նախարարի_անհիմն_հայտարարությունը_իրանական_Այանդե_բանկի_վերաբերյալ
Բահրեյնի ԱԳ նախարարն իրանական «Այանդե» բանկին մեղադրել է մի քանի արաբական երկրներում ահաբեկչությանն աջակցելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 13:40 Asia/Tehran
  • Բահրեյնի ԱԳ նախարարի անհիմն հայտարարությունը իրանական «Այանդե» բանկի վերաբերյալ

Բահրեյնի ԱԳ նախարարն իրանական «Այանդե» բանկին մեղադրել է մի քանի արաբական երկրներում ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Ալյոմ Ալ-Սաբեը» եգիպտական լրատվական կայքը՝ Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բեն Ահմեդ Ալե Խալիֆեն երեքշաբթի օրը հայտարարել է. «Այդ իրանական բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այն կառույցներին ու կազմակերպություններին,որոնք դեր ունեն ահաբեկչական գործողություններում»: 

Չնայած Բահրեյնի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությանը, Իրանը մշտապես ապացուցել է ահաբեկչության դեմ մղվող պայքարում իր ազդեցիկ հովանավորությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ընդգծել է իր հարևան երկրների տարածքային ամբողջականության ու միատարրության պահպանման անհրաժեշտությունը և պնդել է, որ յուրաքանչյուր մեխանիզմ պետք է նպաստի տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու կայունության ամրապնդմանը: