Ամերիկացի նախկին դիվանագետ. Իրանը դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Ամերիկացի նախկին դիվանագետը խոստովանել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ, Բոսնիա Հերցոգովինայում և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան ՝ Ռիչարդ Կազլարիչն ասել է.«Իրանը լավագույն տարբերակն է .արաղաղյան հակամարտության կարգավորման համար»:
Դա այն դեպքում, երբ Հայաստանը և Ադրբեջանը տարաձայնություններ ունեն Ղարաբաղի շուրջ, ԻԻՀ-ը բարիդրացիական քաղաքականության սկզբունքով մշտապես փորձել է վերացնել խնդիրները և անհապաղ կարգավորել երկու երկրի միջև տարածքային հակամարտությունը:
1988 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է ԼՂ հակամարտությունը, որը 1992 թվականին վերածվել է ռազմական բախումների: Արդյունքում լեռնային ղարաբաղի տարածքը և հարակից յոթ շրջաններ անցել են Հայաստանի հսկողության տակ: