Զարիֆ. Սենեգալի հետ Իրանի հարաբերությունները մեծ նշանակություն ունեն
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Դաքարում հանդիպել է Սենեգալի նախագահ Մաքեյ Սալին:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Սենեգալ է մեկնել տնտեսական մեծ պատվիրակության ընկերակցությամբ, հավելել է. «ԻԻՀ-ն մեծապես կարևորում է Սենեգալի հետ հարաբերությունները»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ առանձին հանդիպում ու զրույց է ունեցել Սենեգալի խորհրդարանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:
Զարիֆը երկուշաբթի երեկոյան մասնակցել է Իրանի ու Սենեգալի տնտեսական համատեղ նիստին:
Աֆրիկյան ու լատինաամերիկյան մի քանի երկրներ շրջայցի առաջին փուլում, երկուշաբթի առավոտյան ԻԻՀ ԱԳ նախարարը ժամանել է Սենեգալի մայրաքաղաք Դաքար:
Նույն օրը, ավարտելով Սենեգալ կատարած մեկօրյա ուղևորությունը, Զարիֆը մեկնել է Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիա: