Իրանցի շախմատիստուհին՝ Ասիայի պատանիների մրցաշարի չեմպիոն
Իրանցի շախմատիստուհին դարձել է Թայլանդում կայացած Ասիայի պատանիների մրցաշարի չեմպիոն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վեսալ Համեդինիան 7 միավոր նվաճելով, աղջիկների բաժնում 18 տարեկանից ցածր տարիքային խմբում ա«ժանացել է Ասիայի չեմպիոնի տիտղոսին:
12 տարեկանից ցածր տարիքային խմբում Բարդիա Դանեշվարը և և 8 տարեկանից ցածր տարիքային խմբում Ասալ Էբրահիմին արծաթ նվաճելով, կանգնել են երկրորդ տեղում:
Արագ շախմատի բաժնում Արթին Աշրաֆը և Ռեզա Մահդավին համապատասխանաբար նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:
Ասիայի պատանիների շախմատի մրցաշարը մեկնարկել է ապրիլի մեկին, Թայլանդի Չիանգ քաղաքում և ավարտվել է ապրիլի 9-ին: Մրցաշարին մասնակցել են 570 շախմատիստներ ասիական 25 երկրներից:
Անցյալ տարի Տաշկենդում կայացած 2017թ. Ասիայի պատանիների մրցաշարում Իրանը նվաճել է 16 գույնզգույն մեդալներ: