Զանգանե .«Նավթի գների ներկա մակարդակը բավարար է»
https://parstoday.ir/hy/news/iran-i88458-Զանգանե_._Նավթի_գների_ներկա_մակարդակը_բավարար_է
ԻԻՀ նավթի նախարարը բավարար է գնահատել նավթի գների համաշխարհային մակարդակը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2018 12:50 Asia/Tehran
  • Զանգանե .«Նավթի գների ներկա մակարդակը բավարար է»

ԻԻՀ նավթի նախարարը բավարար է գնահատել նավթի գների համաշխարհային մակարդակը:

Չորեքշաբթի օրը Դելիում կայացած էներգետիկայի միջազգային ֆորումում, «Ռոյտերզ» գործակալությանը տված հարցազրույցում, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Նավթի համաշխարհային գները բավարար են: Գների այս մակարդակը հարմար է բոլոր երկրների համար»:

Հյուսիսային ծովի բրենթ տեսակի նավթը, որի հիմունքով են սահմանվում աշխարհի նավթի երկու երրորդի ՝ այդ թվում ՕՊԵԿ-ի գները, այսօր կազմում էր 70.84 դոլար: 

Ֆորումը կայանում է Հնդկաստանի հյուրընկալութկամբ և Չինաստանի ու Հարավային Կորեայի համագործակցությամբ: Ֆորումին մասնակցել են էներգետիկայի համաշխարհային ֆորումի անդամ երկրների նավթի նախարարները, արդյունաբերության ոլորտի գործիչներև առանցքային կազմակերպությունների ղեկավարներ : Ֆորումի թեման  «Էներգետիկայի համաշխարհային անվտանգության ապագան»-ն է: