Իրանը մերժել է Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը
Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը մերժելով Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը, որին մասնակցել է նաև արաբական լիգայի գլխավոր քարտուղարը, հայտարարել է, որ դրանում նշված բոլոր պնդումները կեղծ և անհիմն են:
Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները հինգշաբթի օրը մի հայտարարությամբ նշել էին, որ Իրանը միջամտում է արաբական երկրների ներքին գործերին, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը:
Նրանք կրկնել են ԱՄԷ-ի այն պնդումը, թե Իրանի երեք կղզիներ՝ փոքր Թունբը, մեծԹունբը և Աբու Մուսան պատկանում են այդ երկրին ու պաշտպանել են ԱՄԷ-ի բոլոր քայլերը այդ կապակցությամբ:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, ժխտելով Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված Արաբական քառյակի կոմիտեի 8-րդ հանդիպման հայտարարությունը, ասել է, որ այս գործընթացի շարունակվելը խաթարելու է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Անդրադառնալով այս հայտարարության մեջ որոշ առաջնորդող կեղծ գաղափարների, թշնամական ու ապակառուցողական մոտեցմանը, Ղասեմին ցավ է հայտնել, որ որոշ երկրներ շարունակում են իրենց թշնամական դիրքորոշումը ԻԻՀ դեմ և մոռացության են մատնել իսլամական ժողովուրդների իսկական թշնամուն: