Իրանը մերժել է Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i88608-Իրանը_մերժել_է_Արաբական_Քառյակի_Կոմիտեի_հայտարարությունը
Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը մերժելով Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը, որին մասնակցել է նաև արաբական լիգայի գլխավոր քարտուղարը, հայտարարել է, որ դրանում նշված բոլոր պնդումները կեղծ և անհիմն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 07:16 Asia/Tehran
  • Իրանը մերժել է Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը

Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը մերժելով Արաբական Քառյակի Կոմիտեի հայտարարությունը, որին մասնակցել է նաև արաբական լիգայի գլխավոր քարտուղարը, հայտարարել է, որ դրանում նշված բոլոր պնդումները կեղծ և անհիմն են:

Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները հինգշաբթի օրը մի հայտարարությամբ նշել էին, որ Իրանը միջամտում է արաբական երկրների ներքին գործերին, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը:

Նրանք կրկնել են ԱՄԷ-ի այն պնդումը, թե Իրանի երեք կղզիներ՝ փոքր Թունբը, մեծԹունբը և Աբու Մուսան պատկանում են այդ երկրին ու պաշտպանել են ԱՄԷ-ի բոլոր քայլերը այդ կապակցությամբ:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, ժխտելով Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված Արաբական քառյակի կոմիտեի 8-րդ հանդիպման հայտարարությունը, ասել է, որ այս գործընթացի շարունակվելը խաթարելու է  տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Անդրադառնալով այս հայտարարության մեջ որոշ առաջնորդող կեղծ գաղափարների, թշնամական ու ապակառուցողական մոտեցմանը, Ղասեմին ցավ է հայտնել, որ որոշ երկրներ շարունակում են իրենց թշնամական դիրքորոշումը ԻԻՀ դեմ և մոռացության են մատնել իսլամական ժողովուրդների իսկական թշնամուն: