Բորուջերդի. Ճնշելով Սիրիային, ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել իր կորցրած արժանապատվությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i88680-Բորուջերդի._Ճնշելով_Սիրիային_ԱՄՆ_ն_փորձում_է_պաշտպանել_իր_կորցրած_արժանապատվությունը
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական հարձակումների պատրվակով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ իրականացրած հարձակումն անհիմն էր և նպատակ ուներ փոխարհնել Սիրիայում այդ երկրի կրած անհաջողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 08:55 Asia/Tehran
  • Բորուջերդի. Ճնշելով Սիրիային, ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել իր կորցրած արժանապատվությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական հարձակումների պատրվակով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ իրականացրած հարձակումն անհիմն էր և նպատակ ուներ փոխարհնել Սիրիայում այդ երկրի կրած անհաջողությունները:

Ալաադդին Բորուջերդին, շաբաթ օրը, հայտարարել է, որ աշխարհում անվտանգության ապահովման կողմնակիցները խախտում են  միջազգային անվտանգությունը,  ճգնաժամ առաջացնելով տարածաշրջանում: Նա հավելել է.-«Ամերիկացիներն իրենց եվրոպական և տարածաշրջանային դաշնակիցների հետ մեծ ներդրում են արել, Սիրիայի քաղաքական համակարգը փոխելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց»:

ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Ահաբեկիչները դուրս եկան արևելյան Դութայի և  Դամասկոսի արվարձաններից, և այժմ պարտություն կրելուց հետո, ԱՄՆ-ն այս կերպ փորձում է աջակցել նրանց»:

«Սիրիայի հաջողությունը և դիմադրության ուղու շարունակությունն անդառնալի ճանապարհ է, և դիմադրության ճակատի ամրապնդմամբ, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը չեն կարողանա խարխլել դիմադրությունը նման մանկական գործողություններով», - ասել է Բորուջերդին: