Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը
https://parstoday.ir/hy/news/iran-i88688-Իրանը_դատապարտել_է_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_ռազմական_հարվածը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։ ԻԻՀ-ը զգուշացրել է դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 11:52 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։ ԻԻՀ-ը զգուշացրել է դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը դեմ է քիմիական զենքի կիրառմանը եւ միևնույն ժամանակ համարում է, որ ինքնիշխան պետության դեմ ոտնձգության արդարացումն անընդունելի և դատապարտելի է:

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակումը  միջազգային օրենքների և նորմերի կոպիտ խախտում է և անտեսում է այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Իրանի ԱԳՆ-ը հստակեցրել է.«Անկասկած, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք Սիրիայի դեմ ռազմական գործողություններ են սկսել, պետք է կրեն այդ քայլի հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

Իրանի ԱԳՆ-ն  հավելել է. «Սիրիայի դեմ ռազմական ագրեսիան կատարվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այդ երկիրը շարունակում է վարել երկակի ստանդարտների քաղաքականության բոլոր տարածաշրջանային գործընթացներում։ Այդ մասին են վկայում նաև Վաշինգտոն Փոստի վերջերս հրապարակած հոդվածները»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները  և պետությունները պետք է խստորեն դատապարտեն այդ կամայական և միակողմանի գործողությունը: