Ռոհանի. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու»
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու: Վաշինգտոնը ցանկանում է այս կերպ արդարացնել տարածաշրջանում իր ներկայությունը». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը:
Շաբաթ օրը Մաբաասի տոնի կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և համակարգի պատասխանատուների ու իսլամական երկրների դեսպանների հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը և նրանց աջակիցները մասնավորապես Բրիտանիան և Ֆրանսիան դաս չեն քաղել տարածաշրջանի վերջին 17 տարիների զարգացումներից, Հասան Ռոհանին ավելացրել է. «Նրանք այսօր զայրացած են այն բանից, որ Արևելյան Ղութայում իրենց կողմից հովանավորվող ահաբեկիչները պարտվել են»:
«Սիրիայի ժողովուրդը տարիներ շարունակ դիմագրավել են օտարների ոտնձգություններին և շարունակելու են դիմադրությունը: ԻԻՀ-ը մշտապես եղել է և լինելու է տարածաշրջանում և աշխարհում բռնության ենթարկվածների պաշտպանը և ահաբեկչության դեմ պայքարի հարցում դրական է պատասխանել տարածաշրջանի պետությունների օգնության կանչին և շարունակելու է իր աջակցությունը». ասել է ԻԻՀ նախագահը:
Նախագահ Հասան Ռոհանին ավելացրել է.«Իրանի ժողովրդի դեմ թշնամիների դավերը չեզոքացվել են ժողովրդի զգոնության ու զգաստության շնորհիվ: Այսօր առավել քան երբևէ ԻԻՀ-ը հզոր է տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ու միջուկային ոլորտներում և տապալելու է թշնամիների ցանկացած սադրանք»: