Փեյման Ջեբելի.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են գլխիվայր ներկայացնել Սիրիայի իրողությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i88700-Փեյման_Ջեբելի._Արևմտյան_լրատվամիջոցները_փորձում_են_գլխիվայր_ներկայացնել_Սիրիայի_իրողությունները
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Սիրիայի ժողովուրդը մտահոգված է իր երկրի ապագայով, մինչդեռ իրողությունն այլ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 13:40 Asia/Tehran
  • Փեյման Ջեբելի.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են գլխիվայր ներկայացնել Սիրիայի իրողությունները»

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Սիրիայի ժողովուրդը մտահոգված է իր երկրի ապագայով, մինչդեռ իրողությունն այլ է»:

Դոկտոր Փեյման Ջեբելին Սիրիայի ազատագրված տարածքներ կատարած այցի ընթացքում նշել է.«Արձանագրված հաղթանակներից հետո այս երկրում ուրախ մթնոլորտ է տիրում»:

Դամասկոսում «Ալ-Ալամ» հեռուստաընկերության թղթակցին տված հարցազրույցում Ջեբելին հստակեցրել է.«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացված ագրեսիան ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այդ երկրի բանակի ու ժողովրդի և Դիմադրության գործունեության վրա»:

Նա նաև ընդգծել է.«Տարածաշրջանի երկրները՝ հատկապես Արաբիան չեն կարող պատերազմել Սիրիայի դեմ, այլ նրանք կարող են միայն պատերազմի գումարները վճարել ԱՄՆ-ին»: