Լարիջանի .«Սիրիայի վրա հարձակումը վայրագ քայլ էր և միջազգային օրենքների խախտում»
«Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հարձակումը միջազգային օրենքների դեմ վայրագ քայլ էր».-ասել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:
Կիրակի ապրիլի 15-ին անդրադառնալով Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հարձակմանը , Ալի Լարիջանին ցավ է հայտնել , որ իսլամական որոշ երկրներ այդ ոճրագործության ժամանակ կանգնել են այդ Սիոնիստական ռեժիմի կողքին:
«Իսլամական խորհրդարանը դատապարտում է նման վայրագ ու անօրինական քայլերը և զգուշացնում է , որ անցել են նման քայլերի ժամանակները և այդ ակտը Սիրիայի ժողովրդին ավելի վճռակամ է դարձնելու ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում».-ասել է Ալի Լարիջանին:
Իսլամական խորհրդարանի նախագահի հավաստմամբ, Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքերի կիրառման կապակցությամբ արևմտյան երեք երկրի հայտարարությունը եղել է Դամասկոսից ահաբեկիչներին հեռացնելու և տարածքի մաքրագործման արդյունքը:
Լարիջանին ասել է.«Սաուդցիները հանձնելով իրենց ժողովրդի հարստությունը ամերիկացիներին, խրախուսեցին ռմբակոծել Սիրիան ՝ ահաբեկիչների դիրքերը վերականգնելու նպատակով»:
«Ցավոք երկրներ, որոնք միջազգային շրջանակներում իսլամական միաբանություն ու մարդու իրավունքների պաշտպանություն են շեփորում, իրենց հարստությունն օտարներին են հանձնում ՝ մուսուլմանների վրա հարձակվելու համար».-ասել է Ալի Լարիջանին: