Ռահիմ Սաֆավի .«Սիրիայում ԱՄՆ-ի ձախողումները շարունակվելու են »
Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդականն ասել է.« Սիրիայի և Իրաքի հարցում ամերիացիների , սիոնիստների ու տարածաշրջանի որոշ երկրների կոալիցիան պարտվել է»:
Գեներալ-մայրո Յահյա Ռահիմ Սաֆավին հինգշաբթի օրն ասել է.«ԻԻՀ-ն իր կարողության ու քաղաքական, տնտեսական ու պաշտպանական հնարավորությունների սահմաններում օգնելու է , որպեսզի տապալվի «Մեծ միջին արևելք» նախագիծը և ամերիկացիներն ու սիոնիստները չկարողանան իրականացնել այդ ծրագիրը»:
«Իրանի, Ռուսաստանի, Իրաքի , Սիրիայի և Հոզբոլլահի կոալիցիան հաղթեց Իրաքում և Սիրիայում և այսուհետ էլ շարունակվելու են Դիմադրության հաղթնակաները».-հավելել է նա:
Նշելով, որ ամերիկացիները Սիրիայում պարտվելու են, գեներալ Ռահիմ Սաֆավին ասել է .«Եմենում սաուդցիներն անկասկած պարտվելու են և Աստծո հաճությամբ և ժողովուրդների կամքով, եմենցիներն իրենք են որոշելու իրենց ապագան»: