Զարիֆը հանդիպել է ՄԱԿ-ի ԳԱ նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i89216-Զարիֆը_հանդիպել_է_ՄԱԿ_ի_ԳԱ_նախագահին
ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը հանդիպել է ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչաքի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2018 07:19 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է ՄԱԿ-ի ԳԱ նախագահին

ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը հանդիպել է ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչաքի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նյու Յորք է ժամանել հինգշաբթի երեկոյան:

Նյու Յորք ժամանելիս ԻԻՀ ԱԳ նախարարը իրանցի լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է իր ուղևորության նպատակների և ՀԳՀԾ-ի կապակցությամբ հարցումներին:

Զարիֆն ուրբաթ առավոտյան հարցազրույց է տվել ամերիկյան «Սի Բի Էս» հեռուստակայանին, որի գլխավոր առանցքներին էին համարվում ՀԳՀԾ-ն ու Սիրիան:

ԻԻՀ ԱԳ նախարարն ապրիլի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ-ում կազմակերպված «Կայուն խաղաղություն» խորագրով նստաշրջանում:

 Նստաշրջանին առընթեր, ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց կունենա աշխարհի որոշ երկրների պաշտոնատարների հետ: