Ռոհանին շնորհավորել է Սիրիայի ազգային օրվա կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ազգային օրվա և անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահին ու ժողովրդին:
Համառ պայքարի շնորհիվ, 1946 թվականի ապրիլի 17-ին, սիրիացիներին հաջողվեց երկրից դուրս մղել օտարերկրյա զորքերը և անկախանալ Ֆրանսիայի տիրապետությունից:
Շաբաթ երեկոյան, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հղած ուղերձում, Հասան Ռոհանին հստակեցրել է.«Սիրիայի անձնուրաց ժողովուրդն այսօր ևս թշնամիների դավերը չեզոքացնելու և ահաբեկչության չարիքից Սիրիան փրկելու համար, համառ պայքար է մղում և ամեն օր նոր հաղթանակ է արձանագրում»:
Ռոհանին նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ինչպես, որ ահաբեկչության դեմ մղվող պայքարում է եղել Սիրիայի ժողովրդի կողքին, պատրաստ է այս երկրի վերակառուցման գործում ևս իր բոլոր հնարավորություններով կանգնել Սիրիայի բարեկամ ու եղբայր ժողովրդի կողքին»: