Զարիֆ.«Իրանում խորացել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i89464-Զարիֆ._Իրանում_խորացել_է_ԱՄՆ_ի_նկատմամբ_անվստահությունը
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանում ավելի է խորացել ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 13:33 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանում  խորացել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանում ավելի է խորացել ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»:

Ամերիկյան The New Yorker շաբաթաթերթին տված հարցազրույցում, մերժելով ՀԳՀԾ-ում նոր պայմանների ներառումը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի հավատարմության համար ԱՄՆ-ի հետ եվրոպական երկրների բանակցությունը Իրանի կողմից հաստատված միակ սցենարն է»:

Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 15 ամիս շարունակ ջանքեր է գործադրել, որպեսզի խափանի Իրանի հետ սովորական բիզներս շփումները, Զարիֆը հավելել է.«ՀԳՀԾ-ով սահմանված առավելություններով օժտվելը շատ կարևոր է  Իրանի համար»:

«ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր խախտումներով շատ վտանգավոր ուղերձ է հղել Իրանի և աշխարհի ժողովուրդներին, այն  է՝ երբեք չպետք է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ»,ասել է նախարարը:

Պատասախանելով ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցության հավանականության մասին հարցին, Զարիֆը նշել է.«Դիվանագիտությունը երբեք չի մեռնում , բայց ամեն դեպքում  ԱՄՆ-ն դիվանագիտության միակ ուղին չէ»:

ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու դիմաց Թեհրանի հավանական քայլի մասին Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Այնուամենայնիվ Իրանի որոշումն ինչ էլ,որ լինի ամերիկացիների համար հաճելի չի լինի»: