Էրաղչի.«ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ»
Նշելով,որ ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Եթե այս համաձայնագիրը տապալվի, Իրանի իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, որ արգելվել է միջուկային համաձայնագրով»:
Նորվեգական Aftenposten թերթին տված հարցազրույցում, ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման մասին Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Իրանը պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագիրը»:
Նա հստակեցրել է.«Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՀԳՀԾ-ից, կոչնչանա սյուներից մեկը, այնուհետև կտապալվի ամբողջ համաձայնագիրը»:
«ՄԱԳԱՏԷ-ն իր 10 զեկույցներում հաստատել է միջուկային համաձայնագրում Իրանի հավատարմությունն միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին ,բայց դա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահն սպառնում է,որ դուրս կգա այս համաձայնագրից»,ասել է Էրաղչին:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«ՀԳՀԾ-ն պետք է լինի կայուն ու կանխատեսելի, ինչն անհրաժեշտ է նորվեգացիների և Իրանում ներդրում կատարելու ցանկություն ունեցող արտասահմանյան ընկերությունների համար»: