Էրաղչի.«ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i89488-Էրաղչի._ՀԳՀԾ_ն_չի_կարող_կրկին_բանակցության_թեմա_դառնալ
Նշելով,որ ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Եթե այս համաձայնագիրը տապալվի, Իրանի իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, որ արգելվել է միջուկային համաձայնագրով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 14:55 Asia/Tehran
  • Էրաղչի.«ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ»

Նշելով,որ ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Եթե այս համաձայնագիրը տապալվի, Իրանի իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, որ արգելվել է միջուկային համաձայնագրով»:

Նորվեգական Aftenposten թերթին տված հարցազրույցում, ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման մասին Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Իրանը պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագիրը»:

Նա հստակեցրել է.«Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՀԳՀԾ-ից, կոչնչանա սյուներից մեկը, այնուհետև կտապալվի ամբողջ համաձայնագիրը»:

«ՄԱԳԱՏԷ-ն իր 10 զեկույցներում հաստատել է միջուկային համաձայնագրում Իրանի հավատարմությունն միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին ,բայց դա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահն սպառնում է,որ դուրս կգա այս համաձայնագրից»,ասել է Էրաղչին:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«ՀԳՀԾ-ն  պետք է լինի կայուն ու կանխատեսելի, ինչն անհրաժեշտ է նորվեգացիների և Իրանում  ներդրում կատարելու ցանկություն ունեցող արտասահմանյան ընկերությունների համար»: