Զարիֆ.«Հույս ունենք, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կկարողանան հասկացնել Թրամփին»
https://parstoday.ir/hy/news/iran-i89542-Զարիֆ._Հույս_ունենք_Ֆրանսիայի_և_Գերմանիայի_ղեկավարները_կկարողանան_հասկացնել_Թրամփին
Անդրադառնալով Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների Վաշինգտոն այցելությանը, Իրանի արտգործնախարարը նշել է, որ միջուկային համաձայնությունը բխում է նաև ԱՄՆ-ի ու միջազգային հանրության շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2018 08:40 Asia/Tehran
  • Զարիֆ.«Հույս ունենք, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կկարողանան հասկացնել Թրամփին»

Անդրադառնալով Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների Վաշինգտոն այցելությանը, Իրանի արտգործնախարարը նշել է, որ միջուկային համաձայնությունը բխում է նաև ԱՄՆ-ի ու միջազգային հանրության շահերից:

Ապրիլի 27-ին, Վաշինգտոնում նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Արտաքին հարաբերությունների խորհրդի ինստիտուտի նիստին մասնակցելու նպատակով Նյու-Յորք այցելած Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, NPR ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Հույս ունենք, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կկարողանան Թրամփին հասկացնել, որ միջուկային այս համաձայնությունը ԱՄՆ-ի և միջազգային հանրության շահերի ուղղությամբ է»:

Զարիֆն ասել է.«Ես չեմ ենթադրում, որ ԱՄՆ-ը ցանկանում է աշխարհին ասել, որ եթե իր երկրի  հետ բանակցեք և համաձայնություն կայանա, ԱՄՆ-ը կհրաժարվի դրանից»: