Շամխանի.«Եթե արևմուտքը փորձի մուտք գործել Իրանի կարմիր գծեր, անշուշտ պարտվելու է»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եթե Եվրոպան ռազմավարական սխալ թույլ տալով ենթարկվի ԱՄՆ-ի շանտաժին, և Թրամփին սիրաշահելու համար մուտք գործի Իրանի կարմիր գծեր, անշուշտ այս գործընթացի գլխավոր պարտվողն է լինելու»
Այսօր Թեհրանում, խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով սահմանված պարտավորություններին հավատարիմ մնալու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ԱՄՆ կատարելիք այցի մասին, ծովակալ Ալի Շամխանին ընդգծել է.«ՀԳՀԾ-ն միատարր պայմանագիր է և դրա մեջ որևէ փոփոխություն կամ պարտավորությունների ամբողջական կատարման բացակայություն կնշանակի ՀԳՀԾ-ի փլուզում և ոչ մի տարբերություն չունի դրա տապալման հետ»:
Շամխանին հավելել է.«ԻԻՀ միջուկային խաղաղանպատակ արդյունաբերությունը լիովին տեղական է և հիմնված է ներքին տեխնոլոգիայի ու գիտական պոտենցիալների վրա,ուստի բազմաթիվ ու բազմազան նախաձեռնություններից օգտվելու հնարավորություն է ստեղծել»:
Նա հստակեցրել է.«ԻԻՀ մեծ գին է վճարել տարածաշրջանային կայունության ստեղծման և թաքֆիրական ահաբեկչության պայքարի համար,ուստի չի կարող անտարբեր լինել ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց որոշ տարածաշրջանային դաշնակիցների ապակայունացնող քայլերի նկատմամբ»:
Շամխանին նշել է.«Եթե Սիոնիստական ռեժիմը դեռ չի հասկացել,որ անցել են ահ ու սարսափ տարածելու նպատակով ռազմական ներկայացումների ժամանակները, հետևաբար պետք է վճարի իր անգիտակցության համար»: