Շամխանի.«Եթե արևմուտքը փորձի մուտք գործել Իրանի կարմիր գծեր, անշուշտ պարտվելու է»
https://parstoday.ir/hy/news/iran-i89562-Շամխանի._Եթե_արևմուտքը_փորձի_մուտք_գործել_Իրանի_կարմիր_գծեր_անշուշտ_պարտվելու_է
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եթե Եվրոպան ռազմավարական սխալ թույլ տալով ենթարկվի ԱՄՆ-ի շանտաժին, և Թրամփին սիրաշահելու համար մուտք գործի Իրանի կարմիր գծեր, անշուշտ այս գործընթացի գլխավոր պարտվողն է լինելու»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2018 13:40 Asia/Tehran
  • Շամխանի.«Եթե արևմուտքը փորձի մուտք գործել Իրանի կարմիր գծեր, անշուշտ պարտվելու է»

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եթե Եվրոպան ռազմավարական սխալ թույլ տալով ենթարկվի ԱՄՆ-ի շանտաժին, և Թրամփին սիրաշահելու համար մուտք գործի Իրանի կարմիր գծեր, անշուշտ այս գործընթացի գլխավոր պարտվողն է լինելու»

Այսօր Թեհրանում, խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով սահմանված պարտավորություններին հավատարիմ մնալու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու նպատակով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ԱՄՆ կատարելիք այցի մասին, ծովակալ Ալի Շամխանին ընդգծել է.«ՀԳՀԾ-ն միատարր պայմանագիր է և դրա մեջ որևէ փոփոխություն կամ պարտավորությունների ամբողջական կատարման բացակայություն կնշանակի ՀԳՀԾ-ի  փլուզում և ոչ մի տարբերություն չունի դրա  տապալման հետ»:

Շամխանին հավելել է.«ԻԻՀ միջուկային խաղաղանպատակ արդյունաբերությունը լիովին տեղական է և հիմնված է ներքին տեխնոլոգիայի ու գիտական պոտենցիալների վրա,ուստի բազմաթիվ ու բազմազան նախաձեռնություններից օգտվելու հնարավորություն է ստեղծել»:

Նա հստակեցրել է.«ԻԻՀ մեծ գին է վճարել տարածաշրջանային կայունության ստեղծման և թաքֆիրական ահաբեկչության պայքարի համար,ուստի չի կարող անտարբեր լինել  ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց որոշ տարածաշրջանային դաշնակիցների ապակայունացնող քայլերի նկատմամբ»:

Շամխանին նշել է.«Եթե Սիոնիստական ռեժիմը դեռ չի հասկացել,որ անցել են  ահ ու սարսափ տարածելու նպատակով ռազմական ներկայացումների ժամանակները, հետևաբար պետք է  վճարի իր անգիտակցության համար»: