Նաջաֆի. ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումները վտանգ են ներկայացնում NPTպայմանագրի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i89716-Նաջաֆի._ԱՄՆ_ի_միակողմանի_մոտեցումները_վտանգ_են_ներկայացնում_nptպայմանագրի_համար
Միջազգային կազմակերպությունների մոտ Իրանի ներկայացուցիչն ասել է. «Միջուկային երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի միջուկային ապազինմանը հավատարիմ չլինելը վտանգել է NPT-ի ապագան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2018 02:46 Asia/Tehran
  • Նաջաֆի. ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումները վտանգ են ներկայացնում NPTպայմանագրի համար

Միջազգային կազմակերպությունների մոտ Իրանի ներկայացուցիչն ասել է. «Միջուկային երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի միջուկային ապազինմանը հավատարիմ չլինելը վտանգել է NPT-ի ապագան»:

«Այս պայմանագրի նպատակների, մասնավորապես միջուկային ապազինման իրագործման ուղղությամբ առաջընթացի ճանապարհին գլխավոր բարդությունն ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումներն են»,-չորեքշաբթի օրը Ժնևում գումարված միջուկային զենքերի արտադրությունն ու տարածումն արգելող պայմանագրի վերատեսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նիստում հայտարարել է Ռեզա Նաջաֆին:

Նաջաֆին հավելել է. «Այն պայմաններում, երբ երկու տարի անց լրվելու է NPT պայմանագրի գործադրման 50-ամյակը, սակայն նկատի առնելով սպառազինական քաղաքականություններն ու ծրագրերը և միջուկային որոշ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի միջուկային զինապահեստի պահպանվելը, հիշյալ պայմանագրի նպատակները չեն իրագործվել»:

«Սիոնիստական ռեժիմի միջուկային սպառազինության ծրագիրը միջուկային զենքից զերծ Միջին Արևելքի ստեղծման ճանապարհին առկա գլխավոր արգելքն է համարվում»,-նշել է Նաջաֆին ընդգծելով, որ Իրանը հավատարիմ է միջուկային զենքերի արտադրումն ու տարածումն արգելող պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

Միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմի միջուկային սպառազինությունը վտանգ ներկայացնելով տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության ու անվտանգության համար հայտարարել է, որ դա բխում է Իսրայելի ռեժիմի միջուկային սպառազինության ծրագրին աջակցելու միջուկային որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի երկակի ստանդարտներից: