Զարիֆ.«Սիրիայի վրա հարձակվելով հնարավոր չէ որևէ քաղաքական լուծման հասնել»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա բռնանալով և տարբեր պատրվակներով քաղաքական գործընթացի վրա ճնշում գործադրելով հնարավոր չէ քաղաքկան լուծման հասնել»:
Այսօր Սիրիայի հարցով Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում ասել է.«Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է օգնի Սիրիայի ժողովրդին այդ երկիրը վերականգնել և չփորձի վերականգնումը դարձնել միջոց իր քաղաքական պահանջները պարտադրելու համար»:
Զարիֆը հավելել է.«Աստանայի բանակցությունների միակ նպատակը Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով վնասների նվազեցումն էր և այդ երկրում տիրող ճգնաժամի խաղաղ լուծում գտնելը: Սա միակ գործընթացն էր, որը կարողացել է ինչ-որ չափով խաղաղություն հաստատել Սիրիայում»:
Զարիֆը հույս է հայտնել, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վայրում իրականացվող միջազգային չեզոք քննարկումները մոտ ապագայում շոշափելի արդյունք կապահովեն: