Զարիֆ.«Սիրիայի վրա հարձակվելով հնարավոր չէ որևէ քաղաքական լուծման հասնել»
https://parstoday.ir/hy/news/iran-i89934-Զարիֆ._Սիրիայի_վրա_հարձակվելով_հնարավոր_չէ_որևէ_քաղաքական_լուծման_հասնել
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա բռնանալով և տարբեր պատրվակներով քաղաքական գործընթացի վրա ճնշում գործադրելով հնարավոր չէ քաղաքկան լուծման հասնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 14:23 Asia/Tehran
  • Զարիֆ.«Սիրիայի վրա հարձակվելով հնարավոր չէ որևէ քաղաքական լուծման հասնել»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա բռնանալով և տարբեր պատրվակներով քաղաքական գործընթացի վրա ճնշում գործադրելով հնարավոր չէ քաղաքկան լուծման հասնել»:

Այսօր Սիրիայի հարցով Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում ասել է.«Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է  օգնի Սիրիայի ժողովրդին այդ երկիրը վերականգնել և չփորձի վերականգնումը դարձնել միջոց իր քաղաքական պահանջները պարտադրելու համար»:

Զարիֆը հավելել է.«Աստանայի բանակցությունների միակ նպատակը Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով վնասների նվազեցումն էր և այդ երկրում տիրող ճգնաժամի խաղաղ լուծում գտնելը: Սա միակ գործընթացն էր, որը կարողացել է ինչ-որ չափով խաղաղություն հաստատել Սիրիայում»:

Զարիֆը հույս է հայտնել, որ Սիրիայում  ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վայրում իրականացվող միջազգային չեզոք քննարկումները մոտ ապագայում շոշափելի արդյունք կապահովեն: