Սալեհի.«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է խելքի գա Իրանի հարցում»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ի կառավարությունը Իրանի հարցում պետք է խելքի գան և այլոց համար գլխացավանք չառաջացնեն»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին այսօր Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է.«Իրանը միջուկային տեխնոլոգիայի ասպարեզում հատուկ դիրք ունի: Եթե Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում ձեռքբերված պայմանավորվածությունները չիրագործվեն, ապա Իրանը կվերադառնա նախկին և համեմատաբար ավելի լավ դիրքին»:
«Միջուկային շարժիչ ուժ»-ի նախագծի վերաբերյալ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այս նախագիծը լավապես առաջ է ընթանում և ներկայումս վեց երկրներ ունեն միջուկային շարժիչ ուժ»:
Սալեհին ընդգծել է.«Իսլամական հանրապետությունը վճռակամ է միջուկային շարժիչ ուժին հասնելու հարցում»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը «Իոն թերապիայի» հիվանդանոցի նախագծի վերաբերյալ ասել է.«Այս նախագիծը ընթանցքի մեջ է և ներկայումս վերջին փուլերն ենք անցկացնում»: