Նեթանյահուն ստից ու խաբեությունից բացի ոչինչ չունի ներկայացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i90154-Նեթանյահուն_ստից_ու_խաբեությունից_բացի_ոչինչ_չունի_ներկայացնելու_համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երեքշաբթի առավոտյան Իրանի կապակցությամբ Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծիծաղելի ներկայացումը ստախոս ու խայտառակված սնանկացածի ապարդյուն ջանք է բնութագրել, ով ստախոսությունից ու խաբեությունից բացի ուրիշ բան չի ունեցել ու չունի ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 02:48 Asia/Tehran
  • Նեթանյահուն ստից ու խաբեությունից բացի ոչինչ չունի ներկայացնելու համար

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երեքշաբթի առավոտյան Իրանի կապակցությամբ Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծիծաղելի ներկայացումը ստախոս ու խայտառակված սնանկացածի ապարդյուն ջանք է բնութագրել, ով ստախոսությունից ու խաբեությունից բացի ուրիշ բան չի ունեցել ու չունի ներկայացնելու համար:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրամ Ղասեմին ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի պարագլուխներն իրենց ապօրինի ռեժիմի գոյությունը պայմանավորում են խավարամտության շրջանի մաշված շառլատանիզիմի օգտագործման միջոցով սպառնալիքի հորինմամբ: Նա ընդգծել է. «Նեթանյահուն և Սիոնիստական ռեժիմի մանկասպան ռեժիմը պետք է հասկանան, որ աշխարհի ժողովուրդները բավարար չափի գիտություն ու հասկացողություն ունեն»:

Ի դեպ, Կրեմլը երեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի և 5+ խմբի միջուկային համաձայնության հարցով Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Պուտինը  հեռախոսազրույցում ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: «Միջազգային այս համաձայնությունն աշխարհում կայունության պահպանման համար անհրաժեշտ է». ասել է նա: