Նեթանյահուի շոուն մանկական ու ծիծաղելի էր. Էրաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i90160-Նեթանյահուի_շոուն_մանկական_ու_ծիծաղելի_էր._Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը երկուշաբթի գիշեր հակազդելով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կազմակերպած քարոզչական նոր շոուին, ընդգծել է. «Այս շոուն մանկական ու ծիծաղելի էր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 02:54 Asia/Tehran
  • Նեթանյահուի շոուն մանկական ու ծիծաղելի էր. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը երկուշաբթի գիշեր հակազդելով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կազմակերպած քարոզչական նոր շոուին, ընդգծել է. «Այս շոուն մանկական ու ծիծաղելի էր»:

Սիոնիստական Ռեժիմի վարչապետը երկուշաբթի գիշեր ԻԻՀ-ի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով հեռուստախցիկների դիմաց ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանի ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բենիամին Նեթանյահուն, առանց անդրադառնալու Սիոնիստական Ռեժիմի զինապահեստներում հարյուրավոր ատոմային մարտագլխիկների կուտակման փաստին, նշել է. «ՀԳՀԾ-ն ստորագրելուց հետո Իրանը ստել է աշխարհին և ընդլայնել է ատոմային սպառազինության արտադրման իր ծրագիրը գաղտնի պահելուն ուղղված ջանքերը:

Նեթանյահուի քարոզչական այս ծիծաղելի շոուն բեմադրվել է այն պայմաններում, երբ ԱԷՄԳ-ն մինչ այսօր բազմիցս ընդգծել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Սեյեդ Աբբաս Էրաղչին կեղծված է համարել Նեթանյահուի կողմից ներկայացված փաստաթղթերն ու ասաց. «Սիոնիստական Ռեժիմի վարչապետի այս քայլը բեմադրություն էր, որ նպատակ ուներ ազդել ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման վրա:

Նետանյահուի այս հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի զավթված Պաղեստին կատարած այցին, ինչը վկայում է, որ Թրամփը ձեռքում ոչինչ չունի և ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար պատրվակ է որոնում:

Վեց տարի առաջ էլ Նետանյահուն ՄԱԿ-ում մի նկարչություն ցուցադրելով հայտարարեց, որ Իրանը մոտենում է միջուկային զենքի տիրանալու կարմիր գծին: