ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Նեթանյահուի բոլոր պնդումները Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i90246-ՄԱԳԱՏԷ_ն_հերքել_է_Նեթանյահուի_բոլոր_պնդումները_Իրանի_դեմ
ՄԱԳԱՏԷ-ն ընդգծում է, որ Իրանում միջուկային զենքի ծրագրերի մասին ոչ մի ակնհայտ ապացույց չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 13:40 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Նեթանյահուի բոլոր պնդումները Իրանի դեմ

ՄԱԳԱՏԷ-ն ընդգծում է, որ Իրանում միջուկային զենքի ծրագրերի մասին ոչ մի ակնհայտ ապացույց չկա:

Երեքշաբթի օրը, հակազդելով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կազմակերպած քարոզչական նոր շոուին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանը որևէ գործողություն չի իրականացրել միջուկային պայթուցիկ դետոնատոր պատրաստելու ուղղությամբ:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը երկուշաբթի գիշեր ԻԻՀ-ի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով հեռուստախցիկների դիմաց ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանը ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի: 

Իր հաղորդագրության մեջ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ գործակալությունը միշտ էլ գնահատել է Իրանի հետ կապված բոլոր համապատասխան երաշխիքները ստանդարտացված եղանակներով:

Հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունը 2015 թ. դեկտեմբերից, ՀԳՀԾ-ի շրջանակներում  շարունակում է հետաքննել Իրանի միջուկային գործունեությունը: 

ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր զեկույցներում հաստատել է, որ Իրանի հավատարիմ է ՀԳՀԾ-ին: