Բորուջերդի .«Կառավարության և ժողովրդի միջև միասնությունն է Սիրիայի բանակի հաղթանակի գրավականը»
https://parstoday.ir/hy/news/iran-i90302-Բորուջերդի_._Կառավարության_և_ժողովրդի_միջև_միասնությունն_է_Սիրիայի_բանակի_հաղթանակի_գրավականը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«Չնայած Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող լոգեստիկական ու սպառազինական ծավալուն աջակցություններին, նրանք պարտություն կրեցին ՝ հանձնվելով Սիրիայի բանակին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 07:06 Asia/Tehran
  • Բորուջերդի .«Կառավարության և ժողովրդի միջև միասնությունն է Սիրիայի բանակի հաղթանակի գրավականը»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«Չնայած Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող լոգեստիկական ու սպառազինական ծավալուն աջակցություններին, նրանք պարտություն կրեցին ՝ հանձնվելով Սիրիայի բանակին»:

Երեքշաբթի օրն այցելելով Դամասկոսի արևելյան Ջոբար ազատագրված տարածք, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«Կառավարության և ժողովրդի միջև միասնությունն է Սիրիայի բանակի հաղթանակի գրավականը: Եթե չլինեին այդ ժողովրդական աջակցությունները, երբեք տեղի չէր ունենա Արևելյան Ղութայի և Սիրիայի այլ տարածքների ազատագրումը»:

«Սիրիայի դեմ ահաբեկչության միջնորդավորված պատերազմի նպատակը Դիմադրությանը հաղթելն էր, սակայն սիրիական ճակատում մարտիկների հերոսությունների ու տոկունության շնորհիվ, այսօր շարունակվում են այդ փայլուն հաղթանակները».-ասել է Բորուջերդին:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, Սիրիայում ահաբեկիչների պարտության պատճառ է դարձել այդ երկրի ռազմական օբյեկտների վրա ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական հարձակումը: Նա ասել է .«Չարության առանցքը պետք է իմանա, որ Դիմադրությունը ջախջախիչ հարված է հասցնելու ռազմական քայլերի հեղինակներին ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներին»:

Ալաեդդին Բորուջերդին Սիրիայի վերջին զարգացումները քննարկելու նպատակով կիրակի օրը Սիրիա է մեկնել: