Բորուջերդի .«Կառավարության և ժողովրդի միջև միասնությունն է Սիրիայի բանակի հաղթանակի գրավականը»
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«Չնայած Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող լոգեստիկական ու սպառազինական ծավալուն աջակցություններին, նրանք պարտություն կրեցին ՝ հանձնվելով Սիրիայի բանակին»:
Երեքշաբթի օրն այցելելով Դամասկոսի արևելյան Ջոբար ազատագրված տարածք, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«Կառավարության և ժողովրդի միջև միասնությունն է Սիրիայի բանակի հաղթանակի գրավականը: Եթե չլինեին այդ ժողովրդական աջակցությունները, երբեք տեղի չէր ունենա Արևելյան Ղութայի և Սիրիայի այլ տարածքների ազատագրումը»:
«Սիրիայի դեմ ահաբեկչության միջնորդավորված պատերազմի նպատակը Դիմադրությանը հաղթելն էր, սակայն սիրիական ճակատում մարտիկների հերոսությունների ու տոկունության շնորհիվ, այսօր շարունակվում են այդ փայլուն հաղթանակները».-ասել է Բորուջերդին:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, Սիրիայում ահաբեկիչների պարտության պատճառ է դարձել այդ երկրի ռազմական օբյեկտների վրա ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական հարձակումը: Նա ասել է .«Չարության առանցքը պետք է իմանա, որ Դիմադրությունը ջախջախիչ հարված է հասցնելու ռազմական քայլերի հեղինակներին ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներին»:
Ալաեդդին Բորուջերդին Սիրիայի վերջին զարգացումները քննարկելու նպատակով կիրակի օրը Սիրիա է մեկնել: