Բորուջերդի .«Եթե շրջափակումները վերականգնվեն, ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i90340-Բորուջերդի_._Եթե_շրջափակումները_վերականգնվեն_ՀԳՀԾ_ն_շարունակելու_պատճառ_չի_լինելու
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե շրջափակումները վերականգնվեն, Իրանի կառավարության, խորհրդարանի և ժողովրդի համար ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 13:16 Asia/Tehran
  • Բորուջերդի .«Եթե շրջափակումները վերականգնվեն, ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե շրջափակումները վերականգնվեն, Իրանի կառավարության, խորհրդարանի և ժողովրդի համար ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»:

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Ալաեդդին Բորուջերդին Դամասկոսում ասել է .«Առաջիկա օրերին Իրանը կարող է իր պահանջի չափով բարձացնել ուրանի հարստացումը: Ի հարկե մեր կարմիր գիծը միջուկային ռումբն է: Իրանի իսլամական հանրապետությունը լուրջ դեմ է այդ քայլին ՝ հիմք ընդունելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանը, ով հարամ է հայտարարել ռումբի արտադրումը, նաև «Էն փի թի» դաշինքի շրջանակում ստանձած հանձնառությունները»:

«Եթե ԱՄՆ-ն իրոք մտահոգված է միջուկային ռումբին, ապա պետք է հետևի Սիոնիստական ռեժիմի քայլերին, որն առանց միջազգային հանձնառությունների, ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներ ունի և սպառնում է Ասիայի արևմուտքի, նաև աշխարհի անվտանգությունը».-հավաստիացրել է Բորուջերդին:

Ալայեդդին Բորուջերդիի խոսքերով, ԻԻՀ-ը համոզված է, որ Սիրիայում պետք է կայուն անվտանգություն հաստատել, քանի որ այդ երկրում կայունությունը հանգուցվել է համաշխարհային անվտանգության հետ: