Բորուջերդի .«Եթե շրջափակումները վերականգնվեն, ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե շրջափակումները վերականգնվեն, Իրանի կառավարության, խորհրդարանի և ժողովրդի համար ՀԳՀԾ-ն շարունակելու պատճառ չի լինելու»:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Ալաեդդին Բորուջերդին Դամասկոսում ասել է .«Առաջիկա օրերին Իրանը կարող է իր պահանջի չափով բարձացնել ուրանի հարստացումը: Ի հարկե մեր կարմիր գիծը միջուկային ռումբն է: Իրանի իսլամական հանրապետությունը լուրջ դեմ է այդ քայլին ՝ հիմք ընդունելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանը, ով հարամ է հայտարարել ռումբի արտադրումը, նաև «Էն փի թի» դաշինքի շրջանակում ստանձած հանձնառությունները»:
«Եթե ԱՄՆ-ն իրոք մտահոգված է միջուկային ռումբին, ապա պետք է հետևի Սիոնիստական ռեժիմի քայլերին, որն առանց միջազգային հանձնառությունների, ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներ ունի և սպառնում է Ասիայի արևմուտքի, նաև աշխարհի անվտանգությունը».-հավաստիացրել է Բորուջերդին:
Ալայեդդին Բորուջերդիի խոսքերով, ԻԻՀ-ը համոզված է, որ Սիրիայում պետք է կայուն անվտանգություն հաստատել, քանի որ այդ երկրում կայունությունը հանգուցվել է համաշխարհային անվտանգության հետ: