Նաջաֆի. Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը բոլոր երկրների իրավունքն է
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Միջուկային ռումբ ունեցող երկրներն իրավունք չունեն դրա ապատարածման պատրվակով խանգարել երկրների կողմից միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին չորեքշաբթի օրը Ժնևում գումարված միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի վերատեսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նիստում ասել է. «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ընդլայնման, ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային գիտության, նյութերի ու սարքավորումների փոխանակմանը մասնակցության իրավունքը Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի (NPT) հիմնարար նպատակներից է»:
«Ինչպես NPT-ի 4-րդ կետն ընդգծել է, որ երաշխավորում է խաղաղ նպատակներով միջուկային ընդլայնման իրավունքի իրագործումն, այս պայմանագրի կետերից ոչ մեկը չպիտի այնպես մեկնաբանվեն, որ անդամ երկրներին զրկեն իրենց անհերքելի իրավունքներից»,-նշել է Նաջաֆին՝ խիստ մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ որոշ անդամ երկրներ, քաղաքական նպատակներ հետապնդելով փորձում են ինքնագլուխ սահմանափակություններ գործադրել մյուս անդամների դեմ:
NPT-ի վերատեսության համաժողովը գումարվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ քննարկելու համար այդ պայմանագրի նպատակների ու մասնավորապես միջուկային ապազինման բնագավառում արձանագրված առաջընթացը: Համաժողովի նախապատրաստական կոմիտեն մշակում է այն թեմաները, որոնք քննարկման պիտի դրվեն 2020 թվականին գումարվելիք NPT-ի վերատեսության 10-րդ համաժողովում: