Իրանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը
Իրավական ու միջազգային հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ միջազգային համագործակցություն, քաղաքական կամք, նաև տարածաշրջանային համաձայնություններ:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, Տաջիկստանի մայրաքաղաքում գումարված «Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի» միջազգային համաժողովում, Ղոլամհոսեյն Դեհղանին ասել է.«Պետք է վերջ դնել որոշ երկրների ռազմական արկածախնդրություններին, որոնց պատճառով աշխարհում ստեղծվել է ներկա անմխիթար անվտանգության իրավիճակը»:
«Պաղեստինի 70-ամյա օկուպացումը պետք է դառնա միջազգային շրջանակնների քննարկման գլխավոր հարցը».-շեշտել է Դեհղանին:
Համաժողովի ընթացքում Ղոլամհոսեյն Դեհղանին կարևորել է տարբեր երկրների ՝ մասնավորապես Պաղեստինի օկուպացման դադարեցումը:
«Ահաբեկչության ու ծայրահեղականության վտանգները, նաև այդ երկու նենգ երևույթների հետևանքների պատճառած տառապանքները , կրկնապատկում են դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունը».-ասել է իրավական ու միջազգային հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը: