Նամդար Զանգանե. «Նավթի համաշխարհային շուկան պետք է լինի ոչ-քաղաքական»
https://parstoday.ir/hy/news/iran-i90740-Նամդար_Զանգանե._Նավթի_համաշխարհային_շուկան_պետք_է_լինի_ոչ_քաղաքական
«Նավթի համաշխարհային շուկան պետք է լինի ոչ-քաղաքական, քանի որ միջամտությունները խանգարում են նրա աշխատանքին». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2018 16:36 Asia/Tehran
  • Նամդար Զանգանե. «Նավթի համաշխարհային շուկան պետք է լինի ոչ-քաղաքական»

«Նավթի համաշխարհային շուկան պետք է լինի ոչ-քաղաքական, քանի որ միջամտությունները խանգարում են նրա աշխատանքին». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը Թեհրանում կայացած նավթի, գազի, պերոքիմիայի 23-րդ միջազգային ցուցահանդեսում Բիժան Նամդար Զանգանեն ասել է. «Իրանն այն երկիրը չէ, որը կարելի է անտեսել նավթի ու էներգետիկայի համաշխարհային շուկայում: Իրանը մշտապես ձգտել է նավթի նպատակահարմար գներ սահմանել, որպեսզի արտադրողները խրախուսվեն և համաշխարհային շուկան չլինի անկայուն»:

Նշելով, որ նավթարդունաբերությունը կարող է դառնալ Իրանի տնտեսության առաջատար ճյուղը նախարար Զանգանեն ասել է. «Այս արդյունաբերությունը նավթային եկամուտներից բացի կարող է նաև տնտեսական խթանող միջավայր ստեղծել»:

Նավթարդյունաբերության 23-րդ միջազգային ցուցահանդեսն իր աշխատանքը սկսել է մայիսի 6-ին Թեհրանում՝ իրանական 1053 և աշխարհի 37 երկրի 600 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ: