ՀԳՀԾ-ն Իրանի մեծ ժողովրդի դիվանագիտության հզորության խորհրդանիշն է. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ն միջազգային պայմանագիր է, որը խորհրդանշում է Իրանի մեծ ժողովրդի դիվանագիտական հզորությունը: Այն անփոփոխելի է»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանի հյուսիս-արևելյան Խոռասան Ռազավի նահանգի Նեյշաբուր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Նրանք ովքեր ենթադրում են, որ կարող են ճնշում կամ սպառնալիք գործադրելով պարտության մատնել Իրանի ժողովրդին, սխալվում են»:
Հասան Ռոհանին նշել է, որ ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքի արտադրության չի ձգտել ու չի ձգտում: Նրա խոսքերով. «Եթե Իրանը միջուկային զենք չի արտադրում, դա իսլամ կրոնի հրահանգի և հոգևոր առաջնորդի ու մտավորականության կրոնական տեսակետի պատճառով է ոչ թե նրա համար, որ գաղութարար երկրները ճնշում են գործադրում և կամ ցանկանում են ճնշում գործադրել»:
«Իրանը միջուկային գիտությունն օգտագործում է խաղաղ ճանապարհով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, բժշկության, առողջապահության, բուժման ու գյուղատնտեսական բնագավառներում, հետևաբար չի ցանկանում աշխարհին ու տարածաշրջանին սպառնալ: Գաղութարար երկրները պիտի իմանան, որ չեն կարող սպառնալ Իրանի մեծ ժողովրդին, քանի որ այդ ժողովուրդը սրբազան պաշտպանության ընթացքում ութը տարի դիմադրեց»,-հավելել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին հայտարարել ւ. «Իրանի ժողովուրդը քայլում է դիմակայման, ազգային հզորության և զարգացման ու առաջադիմության ճանապարհով»:
ԻԻՀ նախագահի խոսքերով, իսլամ կրոնն ու հեղափոխությունը չեն ցանկանում են ցավ ու տառապանք պատճառել ժողովրդին: Նա ասել է. «Իսլամը տրամաբանության կրոն է և իրար օժանդակելով պիտի առաջ շարժվենք երկրի առաջադիմության ու շենացման ուղղությամբ»:
Ռոհանին նշել է, որ Իրանը դեպի Եվրոպա ու աշխարհի տարբեր երկրներ պողպատ արտահանող խոշոր երկրներից է: «Նեյշաբուրում Խոռասանի պողպատի համալիրի շահագործման հանձնվելն ապացուցեց, որ այս նահանգը ընդունակ է դառնալու երկրի արդյունաբերական բևեռը». հավելել է նա:
ԻԻՀ նախագահն ու կառավարության մի խումբ անդամներ կիրակի օրը երկօրյա այցով ժամանել են Խոռասան Ռազավի նահանգ:
ԻԻՀ նախագահն ու կառավարության անդամները Խոռասան Ռազավի նահանգումկ կատարեն 40 հազար միլիարդ ռիալ հատկացմամբ կառուցված 41 տնտեսական ու բարեշինական նախագծերի բացումը :