Ղասեմի. «ՀԳՀԾ-ից դուրս գալու համար ԱՄՆ-ը թանկ է վճարելու»
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Համատեղ գործողությունների համապափակ ծրագրից դուրս գալու համար ԱՄՆ-ը թանկ է վճարելու»:
Երկուշաբթի օրը ՀԳՀԾ-ի ապագայի և ԱՄՆ-ի հավանական քայլերի մասին լրագրողների հարցերին պատասխանելով Բահրամ Ղասեմին ավելացրել է. «ՀԳՀԾ-ն հատուկ առանձնահատկություններ ունի և համաձայնությունից հրաժարվելը հեշտ չի լինելու»:
«Բոլոր հնարավոր սցենարները կանխատեսվել են և անկասկած Վաշինգտոնը թանկ է վճարելու ՀԳՀԾ-ից դուրս գալու համար»․ հավաստիացրել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Թեև ԱՄՆ-ի ուխտադրժությունը նորություն չէ, սակայն ՀԳՀԾ-ից այդ երկրի դուրս գալն ավելի լավ է ցույց տալիս Վաշինգտոնի դեմքը և այն, որ ոչ մի երկիր չի կարող վստահել ԱՄՆ-ի խոստումներին»:
Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Իրանը ՀԳՀԾ-ն խախտող առաջին երկիրը չի լինելու: Հատկանշական է, որ եթե ապագայում այդ համաձայնությունն ԻԻՀ-ի համար շահ չունենա, այդ մասին որոշում է կայացվելու:
Բացառելով ՀԳՀԾ-ի հարցում Իրանի և Եվրոպայի միջև նոր համաձայնության կայացումը, Ղասեմին ասել է. «Հռոմի վերջին բանակցությունները Եմենի ճգնաժամի հարցում քաղաքական լուծում գտնելու համար Իրանի և եվրոպական չորս երկրների միջև մյունխենյան բանակցությունների շարունակությունն էին»: