Ղասեմի. «ՀԳՀԾ-ից դուրս գալու համար ԱՄՆ-ը թանկ է վճարելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i90820-Ղասեմի._ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_համար_ԱՄՆ_ը_թանկ_է_վճարելու
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Համատեղ գործողությունների համապափակ ծրագրից դուրս գալու համար ԱՄՆ-ը թանկ է վճարելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2018 12:15 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Համատեղ գործողությունների համապափակ ծրագրից դուրս գալու համար ԱՄՆ-ը թանկ է վճարելու»:

Երկուշաբթի օրը ՀԳՀԾ-ի ապագայի և ԱՄՆ-ի հավանական քայլերի մասին լրագրողների հարցերին պատասխանելով Բահրամ Ղասեմին ավելացրել է. «ՀԳՀԾ-ն հատուկ առանձնահատկություններ ունի և համաձայնությունից հրաժարվելը հեշտ չի լինելու»:

«Բոլոր հնարավոր սցենարները կանխատեսվել են և անկասկած Վաշինգտոնը թանկ է վճարելու ՀԳՀԾ-ից դուրս գալու համար»․ հավաստիացրել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Թեև ԱՄՆ-ի ուխտադրժությունը նորություն չէ, սակայն ՀԳՀԾ-ից այդ երկրի դուրս գալն ավելի լավ է ցույց տալիս Վաշինգտոնի դեմքը և այն, որ ոչ մի երկիր չի կարող վստահել ԱՄՆ-ի խոստումներին»:

Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Իրանը ՀԳՀԾ-ն խախտող առաջին երկիրը չի լինելու: Հատկանշական է, որ եթե ապագայում այդ համաձայնությունն ԻԻՀ-ի համար շահ չունենա, այդ մասին որոշում է կայացվելու:

Բացառելով ՀԳՀԾ-ի հարցում Իրանի և Եվրոպայի միջև նոր համաձայնության կայացումը, Ղասեմին ասել է. «Հռոմի վերջին բանակցությունները  Եմենի ճգնաժամի հարցում քաղաքական լուծում գտնելու համար Իրանի և եվրոպական չորս երկրների միջև մյունխենյան բանակցությունների շարունակությունն էին»: