Ռոհանի.«Իրանաֆոբիան սադրանք է»
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանն աշխարհին ապացուցեց, որ այս երկրի վերաբերյալ մտահոգություն ներշնչելը և իրանաֆոբիան կեղծիք ու սադրանք են և Թեհրանի կողմից միջուկային ռումբի ենթադրյալ օգտագործումը քարոզչական սադրանք է Իրանի ժողովրդի դեմ»:
Այսօր Իրանի հյուսիս-արևելյան Խորասան Ռազավի նահանգում 436 շինարարական ու տնտեսական նախագծերի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ միջուկային զենքին Իրանի ենթադրյալ հասանելիության վերաբերյալ ոմանց անտեղի մտահոգությունները փարատվել են, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում լիովին փարատել է այդ մտահոգությունը և ՀԳՀԾ-ն հավաստիացում է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել»:
«Երկար տարիների ընթացքում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Իրանի անկախության, հզորության և տարածաշրջանային ազդեցության սահմանափակումն է եղել, սակայն Իրանի ժողովուրդն ամենայն հզորությամբ դիմակայում է այդ երկրին, ինչպես անցած 40 տարիների ընթացքում է արել»․ հավելել է Իրանի նախագահը:
Նշելով, որ այսօր միայն ամերիկացիներն են ցանկանում խափանել ՀԳՀԾ-ն, Ռոհանին ասել է.«Եթե այսօր ամերիկացիները հակառակ իրենց հանձնառության քայլ կատարեն, աշխարհի բոլոր պետություններն ու հանրությունը ԱՄՆ-ին կհամարի դաշինքը խախտող»:
Նա նշել է. «Իրանը անհրաժեշտ որոշումներ է ընդունել ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ ցուցաբերվող տարբեր մոտեցումները հաշվի առնելով, և եթե ԱՄՆ-ն սխալ թույլ տա, հետագայում կզղջա իր արածի համար ու կհասկանա, որ ռազմավարական մեծ սխալ է թույլ տվել»: