Լարիջանի. «Լիբանանի խորհրդարանական ընտրությունները «ոչ» էին, ուղղված ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին շնորհավորել է Լիբանանի խորհրդարանական ընտրություններում Դիմադրության շարժման հաղթանակը, ասելով, որ այդ ընտրությունները ժողովրդի «ոչ»-ն էր ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին:
Անդրադառնալով Լիբանանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Լարիջանին նշել է, որ չնայած ավերածություններին և այն կեղտոտ գումարներին, որ ԱՄՆ-ը, սիոնիստներն ու տարածաշրջանում նրանց հետևորդներն են ծախսել Լիբանանում , խիզախ լիբանանցիները քվեատուփերի մոտ ասել են իրենց խոսքը, որն է՝ ո՝չ ԱՄՆ-ին և ո՝չ սիոնիստներին:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ տարածաշրջանի ժողովրդի դեմ քաղաքական ու ռազմական ճնշման պատասխանը ժողովուրդների ձայնն է, որոնք դիմադրում են գերտերություններին:
Խոսքն ուղղելով ԱՄՆ-ի նախագահին, Լարիջանին ասել է.«Ահաբեկիչներին օգնելու ԱՄՆ-ի և սիոնիստների ստոր քայլերի արդյունքը նկատելի է ժողովրդի քվեներում և անկասկած միջուկային հարցում ևս ոչ-հանձնառու կեցվածքը նման հետևանք է ունենալու»:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Լիբանանի Հեզբոլլահը և իր դաշնակիցները շահել են խորհրդարանի մանդատների ավելի քան կեսը: