Ռոհանի.«Նավթարդյունաբերությունն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի»
Երեքշաբթի օրը, Թեհրանում կայացած նավթի, գազի ու պետրոքիմիայի 23-րդ ցուցահանդես այցելության շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Նավթը Իրանի, տարածաշրջանի և ողջ աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի»:
Նշելով, որ կառավարության որոշումն է իրանական որակյալ արտադրանքի գնումը և հովանավորումը, Ռոհանին ասել է.«Կառավարությունը հովանավորում է նավթարդյունաբերության ոլորտում նոր նախագծերը, ինքնաբավությունն ու ներքին արտադրանքի ավելացումը»:
Ռոհանին նշել է, որ Իրանի նավթընկերությունները հույս, խանդավառություն ու պարծանք են բերում ժողովրդին:
Մայիսի 6-ին, չորս հազար իրանական ու արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ, Թեհրանում կայացել է նավթի, գազի ու պետրոքիմիայի 23-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցել են նավթարդյունաբերության ոլորտում ակտիվ ավելի քան հազար ներքին և 811 արտասահմանյան ընկերություններ աշխարհի 37 երկրներից: