Սիրիայի դեմ Իսրայելի հարձակումներն այդ ռեժիմի րազմատենչ էության ապացույցն են. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ուրբաթ վաղ առավոտյան դատապարտելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներն, ասել էց. «Սա ոտնձություն է Սիրիայի դեմ և վկայում է Սիոնիստական ռեժմի ռազմատենչ, ճգնաժամի ձգտող ու ստերի վրա հիմնված էության մասին»:
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները, հրետանին և տանկերը վերջին օրերին մի քանի անգամ հրետանակոծել են Սիրիայի տարբեր շրջանները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմը չի կարող հանդուրժել տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու անդորրն, ընդգծել է. «Իսրայելն իր անվտանգությունը պայմանավորում է տարածաշրջանի անապահովությամբ և անկայունությամբ»:
«Իսրայելի ոտնձգողական քայլերից օրինական ու փոխադարձ պաշտպանությունը Սիրիայի դիմադրող ժողովրդի և կառավարության իրավունքն է»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: Նա հավելել է, որ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների հանդեպ երկրների ու միջազգային հանրության լռությունը խրախուսում է և կանաչ ազդանշան է ցույց տալիս այդ ռեժիմին՝ շարունակելու իր գործողությունները:
Ղասեմին նշել է. «Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը վերջին 7 տարիների ընթացքում դիմադրել են Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի ու նրանց տարածաշրջանային որոշ դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի զինված ու պատվիրված դաժան հարձակումների դիմաց և չեզոքացրել են նրանց սադրանքները»:
«Սիրիայի դեմ հարձակում գործելով, Իսրայելը փորձ է կատարում փոխարինել իր դաստիարակած ահաբեկիչների կրած ծանր պարտությունները և հավասարակշռությունը փոխել ոչնչացման սեմին գտնվող այդ խմբերի օգտին, սակայն չի հաջողելու»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: