Իրաքի ժողովուրդն ամրագրեց ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում ձեռք բերված հաղթանակները. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրաքի ժողովուրդն ընտրություններին բերած մասնակցությամբ ամրագրեց ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում ձեռք բերված հաղթանակներն ու նվաճումները»:
Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրն Իրաքի խորհրդարանական ընտրությունների հաջողությամբ կազմակերպվելու կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին: Նա ասել է. «Իրաքի ժողովուրդն այս ընտրություններին մասնակցելով կրկին անգամ ջանք գործադրել ազգային կուռ վճռակամությամբ ամրագրելու ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում ձեռք բերված հաղթանակներն ու նվաճումները և ապացուցելու, որ հոգևոր առաջնորդության ղեկավարության և ազգային միասնականության շնորհիվ կարող է Իրաքում կայունության, անդորրի ու ծաղկման և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունենալ»:
Իրաքի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան մայիսի 12-ին՝ 11 միլիոն իրաքցիների մասնակցությամբ: Իրաքի ընտրություններին որին ժողովրդի մասնակցությունն ավելի քան 44 տոկոս է հայտարարվել իրենց թեկնածուներն էին առաջադրել 320 կուսակցություններ, կոալիցիաներ ու ընտրական ցուցակներ: