ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը միջազգային իրավունքի ոտնահարում էր
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը վերադարձ էր դեպի միահեծանության ձախողած ու աղետալի փորձ և միջազգային իրավունքի ոտնահարում:
«ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ղոլամալի Խոշռուն մասնակցել է Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ միջազգային իրավունքի մակարդակի բարձրացման թեմային նվիրված ԱԽ ազատ քննարկմանը:
Նա ասել է. «Մեր ապրած ժամանակաշրջանում բազմավեկտորությունն ու միջազգային իրավունքն առավել քան երբևէ վտանգված են միահեծանության, օրինազանցության և միջազգային հանրության հանրային շահերի դեմ հարգանքի բացակայության պատճառով, հետևաբար ԱԽ-ում նման թեմայով քննարկումն անցկացնելն արժանի ու տեղին քայլ է»:
Խոշռուն հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման որոշումն իրականում ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության ու օրինազանցության գագաթնակետն էր և դա ի տես այն բանի, որ ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի լիարժեք հավատարմությունն անգամներ հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից»:
Խոշռուն ԱՄՆ-ի դեսպանատունը բռնազավթված Ղոդս փոխադրվելը միջազգային իրավունքի, Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձևերի և Պաղեստինի ժողովրդի անհերքելի իրավունքների ոտնահարում է համարել: Նա ասել է. «Իսրայելցի զորայիններն ԱՄՆ-ի աջակցությամբ հրի ու սրի քաշեցին Պաղեստինի բռնահարված ժողովրդին»: