Իրանն ու ԵԱՏՄ-ն ստորագրել են արտոնյալ առևտրային համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/iran-i91932-Իրանն_ու_ԵԱՏՄ_ն_ստորագրել_են_արտոնյալ_առևտրային_համաձայնագիր
Աստանայում Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի ներկայությամբ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվել է արտոնյալ առևտրային համաձայնագիր: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2018 13:19 Asia/Tehran
  • Իրանն ու ԵԱՏՄ-ն ստորագրել են արտոնյալ առևտրային համաձայնագիր

Աստանայում Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի ներկայությամբ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվել է արտոնյալ առևտրային համաձայնագիր: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի  կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է. «Վերջնական համաձայնագրում մեծ քանակությամբ ապրանքի համար ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսվում: Համաձայնագիրը կնպաստի առևտրի ծավալների ավելացմանը: Արտոնյալ սակագներով Իրանից ԵԱՏՄ երկրներ կարտահանվեն միրգ, բանջարեղեն, շինանյութեր, գորգեր և այլն»։

Սարգսյանը հավելել է. «Ըստ համաձայնագրի, միջին հաշվով Իրանը 7 տոկոսով կնվազեցնի արդյունաբերական արտադրանք ներկրելու մաքսատուրքերը:Իրանում գյուղատնտեսական ապրանքների ներկրման տուրքերը կնվազեցվեն մինչև  19 տոկոսով»:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին «Իրան-ԵԱՏՄ հեռանկարը» թեմայով նիստին և Աստանայի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:

Համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ-ի փոխվարչապետները և Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին ստորագրել են Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առևտրային համաձայնագիրը: